Վիվա-ՄՏՍ․ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրը կեղծ է19 հոկտեմբերի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկելու, քննության, իրավական որևիցե գործընթացում կամ գործում ներգրավվածության, առավել ևս հանցավոր արարքներում նրա մեղսակցության վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ կեղծ են, մտացածին և իրականությանը չհամապատասխանող: Յիրիկյանը, ինչպես և նախկինում, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները: «Ափսոսում ենք, որ այն ժամանակ, երբ հասարակության ուշադրության կենտրոնում Արցախն է, ստիպված ենք տարածել այսօրինակ պարզաբանում և հերքում՝ ի պատասխան Վիվա-ՄՏՍ ընկերության և դրա գլխավոր տնօրենի բարի համբավն ու արժանապատվությունն արատավորող զրպարտանքին: Միաժամանակ, հաշվի առնելով կապի ոլորտի ռազմավարական նշանակությունն առկա իրավիճակում և առհասարակ, կոչ ենք անում ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ու ՀՀ ոստիկանությանը ուշադրության ներքո պահել նման զրպարտանքի աղբյուրները և տարածողներին՝ դրանց իրական նպատակները բացահայտելու և ըստ անհրաժեշտության համարժեք իրավական միջոցներ ձեռնարկելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |