ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 10 նոր դեպք կա![]() 19 հոկտեմբերի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 65,460-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 766-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Նախորդ օրը՝ հոկտեմբերի 18-ը, հանգստյան օր էր, և ոչ բոլոր ախտորոշիչ լաբորատորիաներն են աշխատել։ Մեկ օրում թեստավորվել է 1722 մարդ։ Ընդհանուր առմամբ, 349,871 թեստ է արվել։ Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1091 դեպք կա, այլ պատճառով՝ 316։ Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 48,208 է, փաստացի բուժվողներինը՝ 15,845։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |