Ալյասկայի և Մոնտպիլիերի փոքրաթիվ հայերն Արցախին աջակցող ակցիաներ են արել![]() 19 հոկտեմբերի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Ալյասկայում բնակվող ամերիկահայերը հաջակցություն Արցախին բողոքի ակցիա են իրականացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Նրանք պաստառներ են բերել՝ պահանջելով կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան, Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս բերել, ճանաչել Արցախի անկախությունը։ Նմանատիպ ակցիա իրականացվել է նաև Ֆրանսիայի Մոնտպիլիեր քաղաքում։ Աշխարհով մեկ սփյուռքահայերը միջազգային հանրության ուշադրություն են հրավիրում Արցախի գոյամարտի, անկախության ճանաչման և խաղաղ բնակչության հանդեպ կատարվող հանցագործությունների նկատմամբ, պահանջում են դեպքերի արդար լուսաբանում։ Ամերիկահայերի ցույցը Ալյասկայում Ֆրանսիահայերի ցույցը Մոնտպիլիեր քաղաքում Սեպտեմբերի 27-ից աշխարհում հայկական Սփյուռքի ներկայացուցիչները տարբեր ակցիաներ են իրականացրել, փակել միջպետական ճանապարհներ, ցույցեր արել հեղինակավոր լրատվամիջոցների խմբագրությունների առջև, այդ թվում՝ CNN-ի, CBS-ի, BBC-ի։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |