Սասուն Միքայելյանը վիրավորվել է Արցախում![]() 19 հոկտեմբերի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորում է ստացել ոտքերի ու մեջքի հատվածում: Այս լուրը հաստատել են ԵԿՄ վարչությունից, տեղեկացնում է«Այսօրը»: «Բեկորային վնասվածքներ են, բժիշկները վիճակը գնահատում են կայուն», - նշել են կառույցում։ Միքայելյանին այժմ վիրահատում են: Նա ԵԿՄ-ի հետ առաջնագիծ էր մեկնել օրեր առաջ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |