Արցախցի կանայք Երևանում ՄԱԿ-ի շենքի դիմաց պահանջում են Ստեփանակերտ այցելել19 հոկտեմբերի 2020 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Արցախցի կանայք հոկտեմբերի 19-ին ՄԱԿ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, նրանք ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատակիցներից ու ներկայացուցչից պահանջում են Լեռնային Ղարաբաղի հարցով առարկայական դիրքորոշում արտահայտել և այցելել Ստեփանակերտ, տեղում ծանոթանալ իրավիճակին։ Խաղաղ ցույցի ընթացում ՄԱԿ գրասենյակից հավաքված մի քանի կանանց հրավիրել են զրույցի ու հայտնել, որ կարող են իրենց պահանջները ՄԱԿ հայաստանյան ներկայացուցիչներին ներկայացնել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ին։ Ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը նշել է, որ կարճ հանդիպմանն իրենք պահանջել են միջազգային կառույցի ներկայացուցչի հետ գնալ Արցախ, տեղում ծանոթանալ իրավիճակին։ Կանայք հայտնել են, որ չեն պատրաստվում հետ գնալ, շարունակելու են ՄԱԿ գրասենյակի դիմաց սպասել հանդիպմանը։ «Իրենց բախտը բերել է․ մեզ ահաբեկիչներն են շրջափակում, իսկ իրենց՝ խաղաղ բնակիչներ։ Չենք թողի տուն գնան։ Մտնում ես ՄԱԿ-ի կոնվենցիաները, կայուն զարգացման դրույթները կարդում ես, կարծես թե իրենք հատուկ դա խախտում են»,- ասել է ակցիայի մասնակից Սիրանույշ Սարգսյանը։ Արցախցի կանանցից բացի՝ ՄԱԿ գրասենյակի դիմաց են նաև այնտեղ Երևանի կենտրոնից քայլերթով շարժված քաղաքացիները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ի պատասխան ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ հարցման հոկտեմբերի 19-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Փակ խորհրդակցությունները կմեկնարկեն Նյու Յորքի ժամանակով 15։00-ին (Երևանի ժամանակով 23։00-ին): Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |