Ֆրանսիական դեպարտամենտն իշխանությունից պահանջել է ԼՂ օգտին հրաժարվել չեզոքությունից19 հոկտեմբերի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը կոչ է արել երկրի նախագահին և կառավարությանը վերանայել դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտորեն օգնել Արցախին։ Դեպարտամենտը (Ֆրանսիայի վարչատարածքային բաժանում-խմբ.) պահանջում է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը լինի հետևյալը. «Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա կարող է դրդել Ֆրանսիային, որպեսզի վերջինս հանգամանքները քննելուց հետո դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»։ Այն արձանագրել է, որ հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը ծանր զինամթերքի կիրառմամբ հարձակվել է Հայաստանի վրա, այսինքն՝ դրանք ուղղված են եղել միջազգային ճանաչված սահմաններ ունեցող ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։ Բացի այդ, Ադրբեջանը սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Իսկ սեպտեմբերի 27-ին «Ադրբեջանը դեռ իր պապերի արած ցեղասպանությունը չճանաչած Թուրքիայի աջակցությամբ և վարձկաններով պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, որի ընթացքում թիրախավորվում են խաղաղ բնակավայրեր»: Նշվում է, որ Ֆրանսիան փորձել է գտնել խաղաղ լուծում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներից է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին: Սակայն խաղաղության օգտին լուծումները մինչ այժմ Ֆրանսիան փնտրել է՝ ելնելով չեզոքության սկզբունքից: Բայց, ըստ դեպարտամենտի, այդ չեզոքությունը հնարավոր չէ պահպանել պատերազմ նախաձեռնած և հայ խաղաղ բնակչությանը թիրախավորած Ադրբեջանի նկատմամբ: Նաև հաշվի առնելով, որ Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանային ապակայունացման ավելի մեծ վտանգ է ներկայացնում, նաև հրադադարի շուրջ պայմանավորվածությունների նկատմամբ անարգանքը, խորհուրդը նախագահից և կառավարությանը կոչ են արել վերանայել երկրի դիրքողրոշումը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |