ԱՄՆ-ից հումանիտար բեռը Թուրքիայի տարածքով հասել է ՀՀ

ԱՄՆ-ից հումանիտար բեռը Թուրքիայի տարածքով հասել է ՀՀ

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, որ կայացել է ԱՄՆ-ից Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Qatar Airways-ի թռիչքը, որին ավելի վաղ Թուրքիան խոչընդոտում էր:

Նա նշել է, որ ավիաընկերությունը հոկտեմբերի 15-ին չեղարկել էր LAX-EVN թռիչքը Թուրքիայի կողմից իր օդային տարածքով անցնելու թույլտվություն չստանալու համար: ՀՀ քաղավիացիայի կոմիտեն դիմել էր EuroControl-ին, և արդեն հոկտեմբերի 19-ին ինքնաթիռը ժանանել է՝ անցնելով Թուրքիայի օդային տարածքով:

100 տոննայանոց հումանիտար բեռն ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր ԼՂ-ում պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---