Հայ ռազմագերիների խոշտանգման հարցով ևս մեկ հայց` ՄԻԵԴ![]() 19 հոկտեմբերի 2020 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կրկին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների կամայական գնդակահարությունների, գլխատումների դրվագների, դիակների խոշտանգման հարցերով: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ հայցին կցվել են ռազմական հանցագործությունները ֆիքսած տեսանյութեր, լուսանկարներ և այլ ապացույցներ: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 6-ին Եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ հայկական կողմի դիմումով միջանկյալ միջոց է կիրառել: Հայկական կողմը դիմել էր միջոց կիրառելու խնդրանքով՝ Թուրքիայի ուղղակի և անուղղակի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կանխելու համար: Թուրքիան իր հերթին փորձել է հասնել նրան, որ վերացվի միջանկյալ միջոցը, ինչը իր հերթին մերժվել է դատարանի կողմից: Հադրութում ադրբեջանցի դիվերսանտները կրակահերթով գնդակահարել էին երկու հայ քաղաքացիականի, տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում: Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել էր, որ ադրբեջանցիները զանգել են հայ զինծառայողներից մեկի եղբորը և հայտնել, որ նրա եղբայրը գլխատվել է, ավելի ուշ սոցցանցերում հայտնվել էր գլխատված զինծառայողի լուսանկարը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |