Բաբլոյան․ Թույլ տվեք բժիշկներին կենտրոնանալ վիրավորների վրա՝ պահեք հակահամաճարակային կանոնները19 հոկտեմբերի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն, ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը ռազմական ու բժշկական ճակատներն ամուր պահելու կոչ է արել: Նա հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ թույլ տալով բժիշկներին կենտրոնանալ վիրավորների վրա։ «Արաբկիր» բժշկական համալիրում են բուժվում կորոնավիրուսի ախտորոշմամբ երեխաները։ «Այս օրերին, երբ մեր զինվորներն իրենց կյանքն են զոհաբերում՝ հանուն հայրենի հողի և մեր լինելիության, մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարևոր ճակատը՝ առողջապահականը: Խնդրում եմ, թույլ տվեք ասել նաև՝ պահանջում եմ, խստորեն պահպանեք հակահամաճարակային կանոնները, գնահատեք Ձեր պատասխանատվության աստիճանն այս հարցում՝ ընդունելով, որ վիրավորներով գերծանրաբեռնված բժշկական կենտրոններում մեկ մահճակալ, մեկ թթվածնային սարք զբաղեցնելն այս օրերին ոչ միայն անցանկալի, այլև պարզապես անթույլատրելի է: Թույլ տվեք բժիշկներին կենտրոնանալ առավելապես մեր քաջարի զավակների կյանքերը փրկելու, նրանց առողջությունը վերականգնելու անգնահատելի գործին: Կրկնում եմ, զգացեք յուրաքանչյուրիդ պատասխանատվությունը՝ կորոնավիրուսային չարաբաստիկ վարակի տարածումը կանխարգելելու գործում, պահեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը և պահանջեք նույնը ձեր կողքիններից»,- ասվում է կոչում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 65,460-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1091 դեպք կա, այլ պատճառով՝ 316։ Փաստացի բուժվում է 15,845 մարդ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |