ԵԽ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը պարտավորվել են ԼՂ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով19 հոկտեմբերի 2020 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են Եվրախորհրդի առջև՝ հետևել մարդու իրավունքների պաշտպանությանն իրենց երկրներում, ինչպես նաև խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են: Երկու երկիրն էլ պարտավորվել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Եվ երկու երկիրն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այս ոլորտում մարդու իրավունքների հարգումը կենսական և իրավական պարտավորություն է», - ասել է նա: ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունների և տարածքային վեճերի լուծումն իր կազմակերպության իրավասությունների մեջ չէ՝ ընդգծելով նաև, որ իր մանդատի առաջնահերթություններից է համարում վիճահարույց տարածքներում մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը: ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դանիել Հոլթգենն իր հերթին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցային գործընթացին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |