Վարչապետը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ![]() 19 հոկտեմբերի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի սկզբից ի վեր արդեն երկրորդ անգամ հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ նշելով, որ հանդիպման կազմը նույնն է, ինչ նախորդ անգամ։ Հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնությամբ կառավարության շենքում հանդիպել էր մեկ տասնյակ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի: Ավելի վաղ 13 կուսակցություն համատեղ դիմել էին ՀՀ կառավարությանը և պահանջել հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: Ինչպես նաև հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |