Գիտաշխատող. Թուրքիայում մեկ տարում մոտ 40% գնաճ է սպասվում, լիրան արժեզրկվում է![]() 19 հոկտեմբերի 2020 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտաշխատող, առաջատար տնտեսագետ Ստեֆան Հանկեն հաշվարկել է, որ մի տարում Թուրքիայում սպասվում է 38.97%-ի գնաճ: Ըստ տնտեսագետի՝ զարմանալի ոչինչ չկա, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի տնտեսական քաղաքականությունը լիրան արժեզրկել է: Իսկ Թուրքիան և ազգային փոխարժեքը փրկելու համար անհապաղ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ոսկով ապահովված արժութային տախտակ ստեղծվի: «Թուրքիան իր արտարժութային պահուստներով այրվում է այնպես, ինչպես հրդեհի ժամանակ՝ տունը», գրել է փորձագետը՝ նշելով, որ պահուստներից 3 ամսում ծախսվել է մոտ $10 մլրդ: Ավելի վաղ թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային նվազագույն ցուցանիշ էր գրանցել՝ հասնելով 1 դոլարի դիմաց 7․95 լիրայի, լիրայի անկման միտումը շարունակվում է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այն անգամ կարող է հասնել աննախադաեպ 8.5 ցուցանիշի: Ըստ նրանց՝ լիրան արժեզրկում է Թուրքիայի նախագահի ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև նրա ունեցած վերահսկողությունը Թուրքիայի Կենտրոնական բանկի նկատմամբ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |