Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել «Լինարես-2009» մրցաշարի առաջին փուլում

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին մեկնարկած «Լինարես-2009» 26-րդ միջազգային գերմրցաշարի առաջին փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել` կիսելով միավորը նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ: Նշենք, որ սա Արոնյանի արդեն երկրորդ ոչ ոքին է Կարլսենի հետ խաղում վերջին 30 օրվա ընթացքում (առաջինը` «Corus Chess-2009»-ում էր հունվարի 21-ին): Մրցաշարի առաջին փուլում հաղթանակի է հասել միայն աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում: Առաջին փուլի մյուս բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի:



Այսօր տեղի կունենան «Լինարես-2009» մրցաշարի երկրորդ փուլի հանդիպումները` Արոնյանը ուժերը կչափի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:



Նշենք, որ «Լինարես-2009» մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 314 000 եվրո է, հաղթողը կստանա 100 000 եվրո:



1-ին փուլի արդյունքները

Վիշվանաթան Անանդ` Հնդկաստան-Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-1:0

Լեւոն Արոնյան` Հայաստան-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-0,5:0,5

Լայներ Դոմինգես` Կուբա-Ալեքսանդր Գրիշչուկ`ՌԴ-0,5:0,5

Վան Յուէ` Չինաստան-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-0,5:0,5:



Երկրորդ փուլում միմյանց հետ կխաղան`

Անանդ-Արոնյան, Կարլսեն-Դոմինգես, Գրիշչուկ-Վան Յուէ, Ռաջաբով-Իվանչուկ զույգերը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---