ՄԱԿ ԱԽ-ն քննարկել է ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկման հարցը![]() 20 հոկտեմբերի 2020 - 09:52 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրդադարի վերահսկման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԼՂ-ին նվիրված արդեն երկրորդ փակ նիստի ավարտին։ «Այժմ անհրաժեշտ է ապահովել հրադադարի պահպանումը, սա է ամենակարևոր հարցը, քանի որ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպես ապահովել իրականացման վերահսկողությունը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը: «Հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ժամանակ և ԱԽ-ն բանվականին միասնական մոտեցում ուներ»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար «հարկ կլիներ ստանալ ԱԽ մանդատ, իսկ դա արագ չի լինի»։ Նեբենզյան հավելել է, որ հաղորդագրություններ եղան, որ ՌԴ ՊՆ ղեկավարը քննարկել է հարցը ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ թե ինչպես կարող է վերահսկողությունն իրականացվել։ Դիվանագետը չի բացառել, որ դիտորդական առաքելությունը կարող է ԵԱՀԿ-ն իրականացնել, առավել ևս, որ այդ կազմակերպությունն է զբաղվում կարգավորմամբ։ «Ով կլինի, ինչ քանակով՝ դեռ հարց է, որը քննարկվում է»,- ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |