ՀՀ-ում կորոնավիրուսի 1234 նոր դեպք կա, ևս 12 մարդ մահացել է![]() 20 հոկտեմբերի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 66,694-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1234-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մեկ օրում թեստավորվել է 2893 մարդ։ Ընդհանուր առմամբ, 352,764 թեստ է արվել։ Մահվան ևս 12 դեպք կա, 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1101 դեպք կա, այլ պատճառով՝ 318։ Ապաքինվել է ևս 526 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 48,734 է, փաստացի բուժվողներինը՝ 16,541։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |