Արոնյան․ Հայերը պաշտպանում են ապրելու իրավունքը, պետք լինի՝ կմիանամ բանակին![]() 20 հոկտեմբերի 2020 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, անդրադառնալով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային, հայտարարել է, որ հայերը պաշտպանում են իրենց ապրելու իրավունքը և, որ եթե հարկ լինի՝ ինքը ևս կմիանա բանակին։ Այդ մասին Արոնյանը խոսել է Նորվեգիայում, Chess24-ին հարցազրույցում։ «Իմ երկիրը հարձակման է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք փորձում ենք պաշտպանվել, պաշտպանել ապրելու մեր իրավունքը։ Յուրաքանչյուր հայի համար հիմա սա է գլխավոր խնդիրը։ Ես ամեն ինչ կանեմ երկրիս օգնելու համար և, եթե անհրաժեշտ լինի, նաև բանակին կմիանամ»։ Արոնյանն ասել է նաև, որ ինչ սկսվել են ռազմական գործողությունները, նա չի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա, չի կարողանում նորմալ քնել։ Արոնյանը նաև խոսել է իր երկու պապի մասին, որոնք մասնակցել են պատերազմի․ «Պապս թողել է երկու երեխային և ռազմաճակատ մեկնել՝ առանց մտորելու՝ դա ճիշտ է, թե սխալ։ Ես էլ եմ այդպես զգում», - ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |