Շուշիում վիրավորված ռուս լրագրողը բուժումը կշարունակի Երևանում՝ վստահում է բժիշկներին![]() 20 հոկտեմբերի 2020 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Շուշիում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը դեռևս պատրաստ չէ Երևանից Մոսկվա տեղափոխման։ Նա անհրաժեշտ է համարում ավարտել բուժումը և վերականգնողական միջոցառումները տեղում։ «Երևանում շրջապատված եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներով և վստահում եմ նրանց»,- ասել է Կոտենոկը, գրում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հայտնել էր, որ Կոտենոկի տեղափոխումը Երևանից Մոսկվա նախատեսված է հոկտեմբերի 22-ին։ «Սեգոդնյա․ռու»,-ի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկին առավելապես անհանգստացնում է ոտքի վերքը։ Ավելի վաղ Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա Ադրբեջանի ԶՈւ երկրորդ հարվածի ժամանակ ծանր վիրավորված ռուս լրագրողը պատմել էր հարվածի պահի մասին` նշելով, որ նման դաժանություն չի տեսել անգամ Չեչնիայում։ Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել էր եկեղեցուն՝ պատճառելով ավերածություններ։ Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորվել էր ներսում գտնվող 3 լրագրող։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |