Հս. Կիպրոսում նախագահի ընտրությունում հաղթել է Էրդողանի թեկնածուն![]() 20 հոկտեմբերի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է թուրքամետ թեկնածու Էրսին Թաթարի հաղթանակով: «Թաթարական ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը և կողմնակից է Կիպրոսի կղզում երկու պետության գոյությանը։ Ի տարբերություն Թաթարի՝ նրա մրցակիցը՝ պաշտոնաթող նախագահ Մուստաֆա Աքինջին, կողմնակից է միավորմանը։ Թաթարը, ըստ հայտարարված արդյունքների, ստացել է ձայների մոտ 51․7%-ը, Աքինջին՝ ավելի քան 48%-ը: Նիկոսիայի իշխանություններն ընտրությունները օրինական չեն ճանաչում: Կղզու տարածքը երկու մասի է բաժանված։ 1983-ին հյուսիսային մասի մեկ երրորդից ավելին անցել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (բնակչությունը՝ մոտ 300,000 մարդ) իշխանությունների վերահսկողության տակ, որը ճանաչում է միայն Թուրքիան։ Իսկ հարավում երկու երրորդը՝ Նիկոսիա մայրաքաղաքով, գտնվում է միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ։ Ըստ BBC-ի՝ Թաթարի հաղթանակը, անկասկած, ավելի կբարդացնի Կիպրոսի ապագայի վերաբերյալ հյուսիս-հարավ բանակցությունները, այդ թվում՝ Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի հանքավայրերի շուրջ, որին հավակնում է Թուրքիան։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |