ՀՅԴ-ն նորից մերժել է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը![]() 20 հոկտեմբերի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կուսակցության համար շարունակում է անընդունելի մնալ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ «Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որևէ տարբերակ։ Դաշնակցության համար անընդունելի է հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ», - նշել է Սաղաթելյանը՝ ասելով, որ այս պատերազմում չհաղթելու իրավունք չկա։ Սաղաթելյանի խոսքով՝ սեղանին պետության գոյության հարցն է, պետք է բեկում մտցնել ռազմաճակատում ու գնալ դեպի հաղթանակ, այլ տարբերակ պարզապես չկա։ Ավելի վաղ 13 կուսակցություն, այդ թվում՝ ՀՅԴ-ն, համատեղ դիմել էին ՀՀ կառավարությանը և պահանջել հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |