Դիտարան․ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից կռվող առնվազն 161 զինյալ է սպանվել![]() 20 հոկտեմբերի 2020 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հոկտեմբերի 20-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի բախումներում սեպտեմբերի 27-ից սկսած առնվազն 161 սիրիացի զինյալ է սպանվել, որոնցից 27-ը՝ վերջին 48 ժամում։ Սպանվածներից 92-ի մարմինն արդեն տեղափոխվել է Սիրիա։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջան վարձկանները բերվել են Թուրիքայի կառավարության միջոցով, նրանց թիվն արդեն հասնում է 2050-ի, սպասվում է նոր խմբի տեղափոխում։ Նշվում է, որ գործողությունը տեղի է ունենում հույժ գաղտնի պայմաններում՝ խուսափելով միջազգային հանրությունից։ Այն հակասում է «վարձկանների հավաքագրման մասին» օրենքին։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին դիտարանը հայտնել էր, որ Ադրբեջան տեղափոխված վարձկանների թիվը հասնում է 1450-ի, իսկ սպանվածների՝ 107-ի։ Ըստ դիտարանի` կային նաև բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |