Ալեքսանդր Իսկանդարյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծրագիրն, ամենայն հավականությամբ, կգործի

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան, նրա պատասխան հրավերը Հայաստանի նախագահին, երկու երկրների նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների հայտարարությունները, «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավը` այդ ամենն իրականություն է: Եւ այդ իրականությունը վկայում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների բնույթը փոխվել է: Այդ փոփոխություններին պետք է շատ լրջորեն վերաբերվել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:



«Մոտավորապես 5 տարի առաջ ոչ անգամ չէր կարող նման առաջընթաց պատկերացնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում»,- նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք Երեւանին եւ Անկարային կհաջողվի կոնկրետ արդյունքների հասնել: «Ես լուրջ հիմքեր ունեմ հուսալու, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծրագիրը կգործի»,- ընդգծել է հայ քաղաքագետը:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը դիտելու համար Երեւան էր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նախքան ֆուտբոլային հանդիպումը նախագահների միջեւ կայացած զրույցի ժամանակ նրանք հայտնեցին, որ այդ հանդիպումը լուրջ խթան կդառնա երկու երկրների միջեւ երկխոսության հետագա շարունակման համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---