Մայիլյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը կոչ է արել ճանաչել Արցախը![]() 20 հոկտեմբերի 2020 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը որպես արդյունավետ միջոց՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ և մարդու իրավունքների պաշտպանները։ Իր ելույթում Մայիլյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության լրացուցիչ վտանգ՝ նա շեշտել է Թուրքիայի անմիջական մասնակցությունը, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխման և Ադրբեջանի զինված ուժերում ներգրավման միջոցով: Արցախի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ միջազգային հանրությունը չի կարող չեզոք մնալ պատերազմի և խաղաղության միջև ընտրության հարցում, քանի որ իր անհաղորդությամբ նպաստում է Արցախի ժողովրդի մեկուսացմանը: Իսկ դա հենց այն է, ինչին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան, որոնք Արցախի մեկուսացումը դիտարկում են որպես ռազմական դիմակայության և ագրեսիայի կարևոր տարր: Նախարարը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ դիտավորյալ թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և կենսական ենթակառուցվածքները: Մայիլյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկի՝ չսահմանափակվելով անհասցե կոչերով: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |