ԱԳ փոխնախարար․ ՀՀ սահմանին կրակոցները որպես ագրեսիա գնահատելը և ՀԱՊԿ-ին դիմելը վաղ է20 հոկտեմբերի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու համար պետք է Հայաստանի հանդեպ ագրեսիա լինի, իսկ սահմանային կրակոցները գնահատել որպես ագրեսիա, վաղ է, հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, փոխանցում է Aysor.am-ը: Նա արձագանքել է հարցին, թե ինչու հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունների առնչությամբ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին։ «Եթե եղավ Հայաստանի վրա հարձակում, այո, նախ պետք է դիմենք ՄԱԿ-ին՝ ֆիքսելու, որ մեր դեմ ագրեսիա է: Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին, և այդ ամենը կանոնակարգված է: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել: Առաջին դեմքերի մակարդակով ինֆորմացիայի փոխանակում կա: Մենք անընդհատ շփման մեջ ենք, տեղեկացնում ենք, բայց ես հույս ունեմ, որ ՀԱՊԿ-ին դիմելու պահը չի գա», - ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |