Փաշինյան․ Թուրքիային Bayraktar ԱԹՍ-ների մասեր մատակարարողները պետք է դադարեցնեն դա20 հոկտեմբերի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Այն երկրները, որոնք Bayraktar անօդաչու թռչող սարքերի համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային, պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները, ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ Արցախում խոցվել է այդ ԱԹՍ-ն։ Ավելի վաղ Կանադան սառեցրել էր ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային, քանի որ դրանք օգտագործվում էին Արցախի դեմ պատերազմում ու նաև խաղաղ բնակչության դեմ։ Փաշինյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում պաշտպանության բանակը թուրքական մեկ տասնյակ Bayraktar անօդաչու թռչող սարք է խոցել, սակայն դրանցից ոչ մեկը ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքում չի ընկել։ «Կարծես վերջապես Bayraktar-ի բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին: Ինչով է սա կարևոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում և դրա նախապատրաստություններին»,- գրել է նա։ Հոկտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը ցուցադրել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը, որը թուրքական արտադրության էր ու կանադական մասերով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ընթերցեք նաև․ ՊԲ-ն խոցված Bayraktar-ի մնացորդներն է ցուցադրել (Տեսանյութ) Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |