ՊՆ-ն՝ hարավում հակառակորդի նահանջի մասին․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մտնում![]() 20 հոկտեմբերի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդը հարավային՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ մեծ կորուստներ կրելով նահանջում է, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»,- գրել է նա։ Պատերազմի ընթացքում հարավային ուղղությունը ռազմաճակատի ամենթեժ կետերից է։ Ծանր մարտերն այստեղ գրեթե չեն դադարել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |