Արցախ է տարվել Աշոտ Երկաթի խաչը![]() 20 հոկտեմբերի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը։ Խաչի մեջ են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։ Հոկտեմբերի 20-ին այդ խաչով արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և հայոց հաղթանակի։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |