Թուրքիան դուրս է բերում սիրիական ուժերի թիկունքում եղած դիտակետը20 հոկտեմբերի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան իր զորքերը դուրս է բերում Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող դիտակետից, որը 2019-ին շրջափակված է եղել սիրիական կառավարության ուժերով, սակայն ամրացրել է իր դիրքերը տարածաշրջանի այլ հատվածներում, փոխանցում է Middle East Monitor-ը։ Նշվում է, որ Մորեկի դիտակետը մեկն է տասնյակներից, որոնք 2018-ին թուրք զինվորները ստեղծել են՝ Սիրիական կառավարական ուժերի և Իդլիբի հյուսիս-արևմուտքը վերահսկող ու Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերի միջև բախումներին աջակցելու համար։ Նախկինում թուրքական կողմը բացառել էր Մորեկից հետ քաշվելը, չնայած այնտեղ գտնվող զորքերը շրջափակված են եղել Սիրիայի կառավարական բանակի կողմից։ Այնուամենայնիվ, աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի համար Մորեկում մնալն այլևս ռազմավարական նշանակություն չունի։ Սիրիական ընդդիմության՝ Թուրքիային մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ դիտակետի ապամոնտաժումն արդեն սկսվել է, միևնույն ժամանակ 2 այլ աղբյուր պնդել են, որ նորերի դուրսբերում չի սպասվում։ Ըստ տվյալների՝ Թուրքիան Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում 10-15,000 զինվորական, վարձկան ու ջիհադիստ է պահում։ Մարտերի հետևանքով Թուրքիայում արդեն 3․6 մլն սիրիացի փախստական կա, ու նշվում է, որ այդ երկիրը վճռական է տրամադրված՝ փախստականների հետագա հոսքը կասեցնելու հարցում։ ՄԱԿ-ը հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում 4 մլն բնակչից 2․7 մլն-ը տեղահանվել է 9-ամյա հակամարտության ընթացքում։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ, Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբներին, որոնք խոստանում էին գրավել Դամասկոսը, հետ է մղել երկրի հյուսիս-արևմուտք։ Թուրքիան այժմ ակտիվորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ու աջակցում է Ադրբեջանին, ինչպես տեխնիկապես, այնպես էլ Սիրիայից ու Լիբիայից վարձկաններ մատակարարելու հարցում։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |