Ջնջել համակարգչից Nano Defender-ը․ Թուրքերը գնել են ու ծրագրային վնասակար փոփոխություն արել20 հոկտեմբերի 2020 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Համակարգիչներից անհրաժեշտ է ջնջել Nano Defender ծրագիրը, քանի որ թուրքերը գնել են այն ու կատարել կոդային վնասակար փոփոխություններ, փոխանցում է Ghacks-ը։ Nano Defender-ը միայն Chrome Web Store-ից մոտ 200,000 օգտվող ունի։ Այն գովազդ արգելափակելու տարածված տարբերակ է, աշխատում է uBlock Origin-ի և Nano AdBlocker-ի հետ համատեղ։ Թուրք սեփականատերերն այն ձեռք բերելուց հետո թողարկել են Nano Defender 15.0.0.206 տարբերակը՝ կատարելով իրենց անհրաժեշտ փոփոխությունները՝ քողարկելով դրանք ֆունկցիոնալության բարելավման տակ։ Ռուսալեզու ու անգլալեզու աղբյուրներում մասնագետները խորհուրդ են տալիս հեռացնել այն Chrome-ից, քանի որ փոփոխությունները գործում են ավտոմատ կերպով՝ առանց օգտագործողին նախազգուշացնելու։ Ըստ մասնագետների՝ նոր կոդը հնարավորություն է տալիս օգտատերերի գործողություններն ու տվյալներն «ուղարկել հեռավոր սերվերների»։ Նշվում է, որ հավելվածում արված փոփոխություններն առայժմ վտանգավոր չեն Firefox-ից օգտվողների համար, սակայն լիակատար անվտանգություն ապահովելու համար կարելի է ջնջել նաև այնտեղից։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները |