Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին նախագահները քննարկել են ԼՂ-ում իրավիճակը![]() 20 հոկտեմբերի 2020 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, հայտնել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Արման Մուսինյանը: Նրա բնորոշմամբ՝ հանդիպում-խորհրդակցությունը կայացել է «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով»: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |