ՊՆ․ Հարավում գրոհներ ենք կասեցրել ու հետ շպրտել20 հոկտեմբերի 2020 - 22:43 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը կրկին հարձակողական գործողություններ են ձեռնարկել Արցախի հյուսիսում ու հարավում, առավել համառ մարտեր են ընթացել հարավում, Պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել մի քանի գրոհ ու հետ շպրտել հակառակորդին, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ հայկական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ադրբեջանական մի քանի ԱԹՍ, այդ թվում` 2020-ի սեպտեմբերին արտադրված թուրքական Bayraktar տիպի։ Հովհաննիսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյի դրությամբ էլ մարտական գործողությունները շարունակվում են, սակայն ոչ նույն ուժգնությամբ։ ՊՆ ներկայացուցիչը հորդորել է զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի լուրերը տարածելուց: Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից նոր տարածքներ գրավելու մասին լուրին՝ Հովհաննիսյանն ասել է՝ «ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանը»։ Ըստ նրա՝ ստորաբաժանումների բոլոր ելումուտերը ջախջախվում են։ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ պատերազմական գործողությունների հենց առաջին օրից էլ նշել են, որ ՊԲ-ն բնագծեր չի պահելու այնտեղ, որտեղ հնարավոր են շատ զոհեր, պետք է քաշվել ու հարված տալ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ |