Իրանում ընկնող անօդաչու սարքերն իսրայելական Harop-ներ են![]() 20 հոկտեմբերի 2020 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Իրանի տարածքում ընկած իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարքերի հայտնի թիվը առնվնազն երկուսն է։ Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է իրանական տարածքում ընկած անօդաչուի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ այն Ադրբեջանին պատկանող Harop սարքերից է։ Հոկտեմբերի 13-ին Իրանի Թավրիզ շրջանում ևս մեկ իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարք էր հայտնաբերվել։ Ավելի վաղ ՀՀ-ն հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, որը հետագայում օգտագործվում է հայերի, այդ թվում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Իրանը մի քանի անգամ պաշտոնական տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ կարձագանքեն, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում երկրի տարածքում կրկին զենք-զինամթերք ընկնի։ Ադրբեջանն արդեն մի անգամ ներողություն է խնդրել նման պատահարների համար։ Եվ երկու անօդաչու թռչող սարք էր ընկել նաև Վրաստանի տարածքում, որոնցից մեկը ինդենտիֆիկացվել է որպես իսրայելական Harop անօդաչու։ Մեկ հրթիռ էլ ընկել է Դաղստանի տարածքում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |