Ադրբեջանը կրկին հարվածել է Մարտակերտին

Ադրբեջանը կրկին հարվածել է Մարտակերտին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 21-ի լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է Ադրբեջանի նշանակետում:

Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության` հոկտեմբերի 20-ին էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Նշվում է, որ ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---