ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 1836 նոր դեպք ու 23 մահ կա![]() 21 հոկտեմբերի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 68,530-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1836-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է։ Մահվան ևս 23 դեպք կա, 20-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1121 դեպք կա, այլ պատճառով՝ 321։ Ապաքինվել է ևս 485 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 49,219 է, փաստացի բուժվողներինը՝ 17,869։ Մեկ օրում թեստավորվել է 4340 մարդ։ Ընդհանուր առմամբ, 357,104 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |