Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում կրակի դադարեցման պայմանի իրականացումը

Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում կրակի դադարեցման պայմանի իրականացումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի նախագահի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը»,- նշեց նա։

Ավելի վաղ Լավրովը հույս էր հայտնել, որ ԼՂ-ում հրադադարի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---