Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին $4.5 մլն է նվիրաբերվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին $4.5 մլն է նվիրաբերվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից պատերազմի սկզբից ի վեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին $4.5 միլիոն է նվիրաբերվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նվիրատվությունները կատարվել են աշխարհի 60 երկրից։

«Ձեր փոխանցած գումարը շատ կարևոր է. այն կծառայի մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ։

Նվիրաբերություն կարելի է կատարել հետևյալ հղմամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---