Զեյնալյան․ Առողջապահական համակարգը վերահսկում է Covid-19-ի իրավիճակը![]() 21 հոկտեմբերի 2020 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Առողջապահական համակարգը վերահսկում է կորոնավիրուսային իրավիճակը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա նշել է, որ կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով վերապրոֆիլավորվել է մոտ 20 բուժհաստատություն, ևս երկուսն առաջիկա օրերին կմիանա պրոցեսին, գրում է Aysor.am-ը։ «Որոշ մարդիկ բուժումն ստանում են տնային պայմաններում: Իսկ ծանր դեպքերը տոկոսային հարաբերակցությամբ պակաս են, քան առաջին ալիքի դեպքում: Ամեն դեպքում, առողջապահական համակարգն այս պահին պայքարում է երկու ճակատով, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հավելյալ ծանրաբեռնվածություն չլինի», - ասել է նա: Զեյնալյանը դժվարացել է պատասխանել հարցին, թե ՀՀ ազգանբնակչության քանի տոկոսն է մինչ այս վարակվել կորոնավիրուսով՝ նշելով, որ նման վիճակագրություն չկա: Հոկտեմբերի 21-ին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 1836 նոր դեպք է գրանցվել և ռեկորդայն թվով մահեր՝ 23, որից 20-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբից ի վեր, դեռահասի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա աղջիկն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |