Ինչպես է խոցվում և նահանջում ադրբեջանական ստորաբաժանումը (Վիդեո)![]() 21 հոկտեմբերի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են հայկական բանակի ստորաբաժանումները խոցում հակառակորդին և ստիպում նահանջել։ Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան Արցախի բանակը հարավային ուղղությամբ խոցել է հակառակորդի ինքնաթիռ։ Հայտարարվել էր, որ իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։ Հոկտեմբերի 20-ին առավել ծանր մարտեր են ընթացել Արցախի հարավային ուղղությամբ․ հակառակորդը ծանր կորուստներ կրելով նահանջել է հարավային ուղղությամբ, Պաշտպանության բանակն անցել էր հակահարձակման։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |