Փաշինյան․ ՀՀ-ն զգում է ՌԴ աջակցությունը որպես ռազմավարական դաշնակից![]() 21 հոկտեմբերի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը զգում է Ռուսաստանի աջակցությունը որպես ՀՀ և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ռուսաստանի հետ կա մշտական հաղորդակցություն, մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով փոխգործակցել և փոխգործակցում ենք իրավիճակից լուծում գտնելու համար»,- հայտարարել է Փաշինյանը Փաշինյանի խոսքով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն մինչ օրս առավելագույնն է արել և ինքը համոզված է` սրանից հետո էլ կանի առավելագույնը։ «Այս իրավիճակում մեր անելիքը մինչև վերջ ու անմնացորդ, անսասան պայքարելն է մեր ժողովրդի իրավունքների համար։ Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։ Այսօր, «պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար» նշանակում է, առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին»,- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ, ըստ էության, Ադրբեջանն այժմ ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիան, համաձայն չէ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |