Փաշինյան․ ՏԻՄ-երը պետք է կամավորների ջոկատներ ձևավորեն՝ կռվելու համար21 հոկտեմբերի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց բացառության բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կոչ է արել ձևավորել կամավորական խմբեր, որոնք կկռվեն Զինված ուժերի Գլխավոր շտաբի տրամադրության տակ։ «Այս պրոցեսը պետք է կազմակերպի և իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը, և ես այսօր այս կոչն անում եմ առանց բացառության բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, ՏԻՄ-երին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերություն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն ժողովրդի իրավունքի պաշտպանությունը», - նշել է նա։ Վարչապետի խոսքով՝ այդ ջոկատները պետք է կռվեն ԳՇ պետի տրամադրության տակ, և դրանց ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը։ Դա նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում և իրականացնեն այն խնդիրը, ինչը կառաջադրի հրամանատարությունը։ Փաշինյանը հայտնել է, որ կարիք կա ամենագնաց ավտոմեքենաների, ջիպերի, միկրոավտոբուսների։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |