Պարգև սրբազանի կոչը. Ով ի վիճակի է զենք վերցնելու` վերցրեք և եկեք21 հոկտեմբերի 2020 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը կոչով դիմել է բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են զենք վերցնելու` անել դա ու պաշտպանել առաջնագծում կռվող տղաների թիկունքը: Սրբազանը տեսաուղերձում իր հիացմունքն է հայտնել 18-20 տարեկանների հանդեպ, որոնք անհավասար պայքար են մղում թուրք- ադրբեջանական ալյանսի և միջազգային ահաբեկիչների դեմ։ «Օրհասական պահեր ենք ապրում: Բայց 90-ական թվականներին, Ապրիլյան պատերազմին երբեք չեմ դիմել նման կոչով, հիմա դիմում եմ: Մեր տղաներն առաջնագծում կարողանում են տալ հակահարված, բայց պետք է առաջ գնան: Առաջ գնալու համար պետք է իրենց թիկունքը պահել»,- ասել է նա։ Սրբազանը կոչ է անում զենք վերցնել և գնալ 2-րդ, 3-րդ գիծը պահելու, որ տղաների թիկունքն ամուր լինի, որ «հանգիստ հակահարվածից հետո գնան առաջ ու հետ մղեն թշնամուն»։ «Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք: Վստահ եմ՝ ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր, որտեղ մեր ճակատագիրն է լուծվում, մեր համազգային ուժով, մասնակցությամբ կլուծենք մեր հարցերը: Սպասում եմ ձեզ»,- ասում է Պարգև սրբազանը: Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |