ԵԽ ղեկավարն անթույլատրելի է համարել արտաքին միջամտությոնը ԼՂ հակամարտությունում21 հոկտեմբերի 2020 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո կարևորել է հրադադարի ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին նա գրառաում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով նաև, որ անթույլատրելի է համարում արտաքին միջամտությոնը ԼՂ հակամարտությունում։ «Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցնել։ ՀՀ նախագահի հետ զրույցում ես վերահաստատել եմ մեր խորին մտահոգությունը շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ։ Կողմերը պետք է պահպանեն հրադադարն ու առանց որևէ նախապայմանի վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է Միշելը։ ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |