Ադրբեջանը ԼՂ-ում կիրառում է նաև թիկունքից մոտեցված չեխական DANA հրետանի21 հոկտեմբերի 2020 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, Արցախի դեմ կիրառում է նաև թիկունքի մշտական տեղակայման վայրից առաջնագծին մոտեցված չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: Այս համակարգերն Ադրբեջանը գնել է 2017 թվականին, սակայն երրորդ երկրի միջոցով՝ ենթադրաբար Իսրայելից։ Չեխիան պաշտոնական մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ տեղյակ չէ՝ ինչպես են դրանք հասել Ադրբեջան: Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել հարավային ուղղությամբ չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:
Նշվում է, որ այս հրետանային կայանքներն Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում են, ինչը նշանակում է, որ դրանցով համալրվել է սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում տուժած հրետանին։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում |