Զինված հարձակում՝ Վրաստանում․ Մոտ 15 պատանդ կա, զինյալը $500,000 և ուղղաթիռ է ուզում21 հոկտեմբերի 2020 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ի կեսօրին Վրաստանի Զուգդիդի քաղաքում զինված տղամարդը մտել է բանկի մասնաճյուղ և պատանդ վերցրել ներսում գտնվող աշխատակիցներին ու հաճախորդներին, դեպքի վայրում են Վրաստանի հատուկ ծառայության աշխատակիցները։ Երեկոյի դրությամբ՝ երկրի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ընթանում են բանակցություններ։ Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 21-ի կեսօրին սկսված զինված հարձակումը շարունակվում է, սակայն զինյալն արդեն 3 պատանդի բաց են թողել։ Հաղորդվում է, որ տղամարդը զինված է նռնակով և ինքնաձիգով, բանկի մասնաճյուղում հոկտեմբերի 21-ի երեկոյի դրությամբմոտ 15 մարդ կա, լարված իրավիճակ է նաև բանկի հարակից տարածքում․ բախումներ են եղել։ Պատանդների հարազատները ցանկացել են տեղեկություն իմանալ ներսում գտնվող մտերիմների մասին։ Նշվում է, որ զինված հարձակման սկզբում բանկի երկրորդ հարկի աշխատակիցներից ոմանց հաջողվել է դուրս գալ տանիք, նրանք ոստիկանության օգնությամբ անվտանգ վայր են տեղափոխվել, պատանդների մեջ միայն առաջին հարկի աշխատողներն են։ Ըստ տվյալների՝ ահաբեկիչը կես միլիոն դոլար է պահանջել, ավտոմեքենա, ուղղաթիռ և ոստիկանության միջամտության բացառում՝ այլապես պատանդների կյանքի համար պատասխանատվություն չի կրում։ Տղամարդը կապվել է վրացական մի շարք հեռուստաալիքների հետ՝ վերահաստատելով իր պահանջներն ու 2 ժամ տվել պահանջների կատարման համար, դրանից եհտո սակայն նա շարունակում է պատանդների հետ բանկի ներսում մնալ։ Պատանդներից մեկի միջոցով ահաբեկիչը հայտարարել է, որ իր պահանջները չկատարելու դեպքում կսկսի սպանել ներսում գտնվողներին։ Զուգդիդին Սամեգրելո և Զեմո-Սվանեթի երկրամասի վարչական կենտրոնն է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |