ՊՆ․ Արցախի կենտրոնում թեժ էր, հակառակորդը հյուսիսում հետ է մղվել, հարավում՝ կասեցվել21 հոկտեմբերի 2020 - 22:22 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ից Արցախում վաղ առավոտից բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները, թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ հյուսիսում հակառակորդը հարձակման մի քանի փորձ է արել, դրանք հետ են մղել, զգալի կորուստ են պատճառվել ադրբեջանցիներին։ Հյուսիսում նաև մարտավարական ինքնաթիռներ են կիրառվել, հաջողության չեն հասել։ Հովհաննիսյանը հայտնել է, որ հարավում մի քանի օջախային տեղերում զինված ուժերը հակառակորդին կասեցրել են, ոչ մի միլիմետր առաջ չեն եկել։ «Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են մեր դիրքեր ներթափանցել ու առաջանալ, հրետանու դիպուկ կրակից հետո փախուստի են դիմել։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր։ Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Մարտերի ուղղությունը թեքվել է ավելի հարավ՝ Արաքսի հունին մոտ»,- հայտարարել է նա։ Հովհաննիսյանը հայտնել է, որ վերջին օրերին մարտական գործողությունները նույն թեժության չեն, ինչ նախկինում։ Նա նշել է, որ վերջին տվյալներով՝ Արցախում օդուժ շատ չի կիրառվել, հիմնականում հրետանի, քիչ քանակի զրահատեխնիկա, մեծ թվով գրոհող խմբեր, դիվերսիոն խմբեր, հետևակ ու մասամբ օդուժ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |