Քարդաշյանն արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ նոր զարգացումներին![]() 22 հոկտեմբերի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» առարկայական խորագիրը «Հայոց ցեղասպանություն» վերանվանելուն և նշել, որ դա իր ծննդյան լավագույն նվերն է։ Հոկտեմբերի 21-ին Քարդաշյանը բոլորել է 40 ամյակը։ «Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա ավերիչ հարձակումների ֆոնին։ Այս դժվարին ժամանակներում միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք մեկ միասնական գլոբալ հայ ազգ ենք»,- գրել է նա թվիթերյան իր էջում։ Նա շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի և դրա գրադարանի բոլոր անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և Կալիֆոռնիայի համալսարանի գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքի համար: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |