Ավստրալիայի Նոր Հրվ. Ուելս նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը![]() 22 հոկտեմբերի 2020 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝ 2։ Օրենսդիր ժողովը նաև դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումն Արցախի հայերի դեմ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |