Ամերիկյան 2 լոբբիստական ընկերություն խզել է կապերը Բաքվի հետ![]() 22 հոկտեմբերի 2020 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան The Livingston Group լոբբիստական և DLA Piper իրավաբանական ընկերությունները խզել են կապերն Ադրբեջանի հետ։ Ըստ Foreign Lobby-ի՝ հոկտեմբերի 13-ին Livingston Group-ը դադարեցրել է իր գրանցումը որպես Ադրբեջանի օտարերկրյա ներկայացուցիչ, իսկ DLA Piper-ը հոկտեմբերի 16-ին խզել է պայմանագիրն Ադրբեջանի պետական երկաթուղային օպերատորի հետ։ DLA Piper-ի պայմանագիրն ուղիղ կապված էր ադրբեջանական նավթի տեղափոխման հարցերի և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սանկցիաները շրջանցելու փորձերի հետ։ Ավելի վաղ ԱՄՆ-ում հայկական համայնքը արշավ է սկսել՝ թիրախավորելով Բաքվի համար աշխատող լոբբինգի և PR ընկերություններին, որպեսզի նրանք հրաժարվեն Ադրբեջանի «արյունոտ փողերից»։ Մինչ այս Բաքուն ԱՄՆ-ում օգտվում էր լոբբիստական 6 ընկերության ծառայությունից։ 2019-ին երկիրը լոբբինգի վրա ծախսել է $1․3 միլիոն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Կարդացեք նաև՝ Ինչպես է ադրբեջանական լոբբիստական ցանցը Վաշինգտոնում առաջ տանում ԼՂ հարցով Բաքվի դիրքորոշումը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |