Կրեմլ․ ԼՂ խնդրի կողմերը չեն պահում հումանիտար հրադադարը![]() 22 հոկտեմբերի 2020 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հումանիտար դադարի և կրակի դադարեցման պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը չեն պահպանում։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի տեսնում հակամարտության կարգավորման այլ տարբերակ, քան դիվանագիտականն է, ինչի համար Ռուսաստանը ջանք է թափում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պեսկովը չի մեկնաբանել հայկական կողմի «կասկածները», որ հնարավոր է դիվանագիտական ճանապարհով պրոգրեսի հասնել. «Դա պետք է հարցնել Հայաստանի ղեկավարից»,- ասել է նա։ Նա ավելացրել է, որ բանակցություններում երրորդ երկրի (Թուրքիայի - խմբ.) ներգրավումը հնարավոր կլինի միայն հակամարտող երկու կողմի համաձայնությամբ։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ ԼՂ-ում հրադադարի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի։ Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |