ԱՆ-ն հորդորում է ռիսկային խմբերին պատվաստվել սեզոնային գրիպի դեմ![]() 22 հոկտեմբերի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Գրիպով չհիվանդանալու կամ դրա բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Առաջնահերթությունը տրվելու է ռիսկի խմբերում գտնվող անձանց։ Ռիսկի խմբում են 6 ամսականից մինչև 5 տարեկանները, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները, զորակոչի ենթակա անձինք, խնամքի փակ կազմակերպություններում գտնվող մարդիկ, հոգեկան առողջության կենտրոններում գտնվողները և սպասարկող անձնակազմը։ Պատվաստվելու համար պետք է դիմել հաշվառման պոլիկլինիկա: Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը չի պաշտպանում կորոնավիրուսից կամ այլ սուր շնչառական վարակներից: Այն պաշտպանում է տվյալ սեզոնի ընթացքում առավել տարածված գրիպի ենթատեսակներից: Պատվաստումն արվում է ցանկության դեպքում, անվճար սկզբունքով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |