ՀՀ-ն առաջարկել է զրկել Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնությունից![]() 22 հոկտեմբերի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն առաջարկում է զրկել Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնություններից։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի առաջիկա նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009-ին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում է 103 երկիր: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |